Հունիսի 29-ին BANA Angels-ը կանցկացնի հերթական #TalkAround միջոցառումը՝ «Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» թեմայով:
Միջոցառման առաջին մասում BlueQubit-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հրանտ Ղարիբյանը կպատմի քվանտային համակարգիչների վերջին զարգացումների մասին և կներկայացնի ոլորտի խաղացողների (PsiQuantum, IonQ) վերջին նորարարությունները։
Հաջորդիվ տեղի կունենա «Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկում, որի շրջանակում Հ Ղարիբյանը և ՀԱՀ-ի դասախոս Հակոբ Ավետիսյանը կխոսեն քվանտային համակարգիչների դարաշրջանի մարտահրավերների և հեռանկարների մասին։
Միջոցաառումը տեղի կունենա The Factory ինովացիոն կենտրոնում։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։
Սա BANA Angels-ի թվով 8-րդ #TalkAround ձևաչափով քննարկումն է։ #TalkAround նպատակն է վերհանել և քննարկել տեխնոլոգիական էկոհամակարգի արդի խնդիրներն ու մարտահրավերները։