Փետրվար, 2025
February 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
BANA Angels-ը կանցկացնի հերթական #TalkAround-ը՝ «Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» թեմայով
News 22/06/2023 20:26

Հունիսի 29-ին BANA Angels-ը կանցկացնի հերթական #TalkAround միջոցառումը՝ «Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» թեմայով:

Միջոցառման առաջին մասում  BlueQubit-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հրանտ Ղարիբյանը կպատմի քվանտային համակարգիչների վերջին զարգացումների մասին և կներկայացնի ոլորտի խաղացողների (PsiQuantum, IonQ) վերջին նորարարությունները։

Հաջորդիվ տեղի կունենա «Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկում, որի շրջանակում Հ Ղարիբյանը և ՀԱՀ-ի դասախոս Հակոբ Ավետիսյանը կխոսեն քվանտային համակարգիչների դարաշրջանի մարտահրավերների և հեռանկարների մասին։

Միջոցաառումը տեղի կունենա The Factory ինովացիոն կենտրոնում։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։

Սա BANA Angels-ի թվով 8-րդ #TalkAround ձևաչափով քննարկումն է։ #TalkAround նպատակն է վերհանել և քննարկել տեխնոլոգիական էկոհամակարգի արդի խնդիրներն ու մարտահրավերները։