AITC/EIF կենտրոնը շարունակում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված իր սոցիալական ծրագիրն այս անգամ Լոռու մարզի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։
Կարևորելով ներկայիս թվայնացող աշխարհում բոլոր տարիքային խմբերի անձանց համակարգչային գրագիտության անհրաժեշտությունը, AITC/EIF կենտրոնն արդեն 10 տարի է, ինչ իրականացնում է այս սոցիալական ծրագիրը, որը միտված է հիմնարար գիտելիքներ տալու այն մեծահասակներին, ովքեր ցանկանում են սովորել գրագետ օգտվել համակարգչից և համացանցից։
Դասընթացում ներառված են հետևյալ թեմաները՝
∙ Համակարգչային հմտություններ (համակարգչի անվտանգ և գրագետ օգտագործում, գործողություններ ֆայլերի և թղթապանակների հետ), ∙ Microsoft Office (Word/Excel-ի հիմունքներ),
∙ Համացանցի հմտություններ (ինչպես օգտվել Google-ից և Youtube-ից՝ ինքնուրույն գտնել անհրաժեշտ նյութեր),
∙ Facebook սոցիալական ցանցի հիմունքներ (ինչպես ուղարկել անձնական նամակ, մեկնաբանություն, ինչպես տարածել նյութեր և այլն),
∙ WhatsApp և Viber հավելվածների օգտագործում (ինչպես ուղարկել հաղորդագրություն և ինչպես կապ հաստատել հեռախոսային կոնտակտների հետ՝ տեսազանգի կամ զանգի միջոցով),
∙ Բազային էլ-փոստի հմտություններ (Gmail-ի գրանցում և օգտագործման ձևերը)։
Դասընթացը կօգնի ազատ, ինքնուրույն և գրագետ օգտվել համակարգչից և համացանցից, ինչպես նաև գտնել անհրաժեշտ տեղեկատվություն համացանցի միջոցով։
Գրանցվել կարող եք այստեղ՝ զանգահարելով նշված հեռախոսահամարներին՝ +37493556810, +37499556810, +37441556816 կամ պարզապես գրելով ֆեյսբուքյան էջին: