Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
AITC/EIF կենտրոնը շարունակում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված իր սոցիալական ծրագիրը
News 27/06/2023 11:22

AITC/EIF կենտրոնը շարունակում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված իր սոցիալական ծրագիրն այս անգամ Լոռու  մարզի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ 

Կարևորելով ներկայիս թվայնացող աշխարհում բոլոր տարիքային խմբերի անձանց  համակարգչային գրագիտության անհրաժեշտությունը, AITC/EIF կենտրոնն արդեն 10  տարի է, ինչ իրականացնում է այս սոցիալական ծրագիրը, որը միտված է հիմնարար  գիտելիքներ տալու այն մեծահասակներին, ովքեր ցանկանում են սովորել գրագետ  օգտվել համակարգչից և համացանցից։ 

Դասընթացում ներառված են հետևյալ թեմաները՝ 

Համակարգչային հմտություններ (համակարգչի անվտանգ և գրագետ  օգտագործում, գործողություններ ֆայլերի և թղթապանակների հետ), Microsoft Office (Word/Excel-ի հիմունքներ), 

Համացանցի հմտություններ (ինչպես օգտվել Google-ից և Youtube-ից՝  ինքնուրույն գտնել անհրաժեշտ նյութեր), 

Facebook սոցիալական ցանցի հիմունքներ (ինչպես ուղարկել անձնական  նամակ, մեկնաբանություն, ինչպես տարածել նյութեր և այլն), 

WhatsApp և Viber հավելվածների օգտագործում (ինչպես ուղարկել  հաղորդագրություն և ինչպես կապ հաստատել հեռախոսային կոնտակտների  հետ՝ տեսազանգի կամ զանգի միջոցով), 

Բազային էլ-փոստի հմտություններ (Gmail-ի գրանցում և օգտագործման  ձևերը)։ 

Դասընթացը կօգնի ազատ, ինքնուրույն և գրագետ օգտվել համակարգչից և  համացանցից, ինչպես նաև գտնել անհրաժեշտ տեղեկատվություն համացանցի  միջոցով։ 

Գրանցվել կարող եք այստեղ՝ զանգահարելով նշված հեռախոսահամարներին՝ +37493556810, +37499556810, +37441556816 կամ պարզապես գրելով ֆեյսբուքյան էջին: