Հունիսի 29-ին BANA Angels-ը անցկացրեց հերթական #TalkAround միջոցառումը՝ «Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» խորագրով:
Միջոցառման առաջին մասում BlueQubit-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հրանտ Ղարիբյանը պատմեց քվանտային համակարգիչների վերջին զարգացումների մասին և ներկայացրեց ոլորտի առանցքային խաղացողների (PsiQuantum, IonQ) վերջին նորարարությունները։
Միջոցառման երկրորդ հատվածում կայացավ «Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկումը, որի շրջանակում Հրանտ Ղարիբյանը և ՀԱՀ-ի դասախոս Հակոբ Ավետիսյանը խոսեցին քվանտային համակարգիչների դարաշրջանի մարտահրավերների և հեռանկարների մասին, ինչպես նաև պատասխանեցին ներկաների հարցերին։
Միջոցաառումը տեղի կունեցավ The Factory ինովացիոն կենտրոնում։
Սա BANA Angels-ի թվով 8-րդ #TalkAround ձևաչափով քննարկումն էր։ #TalkAround-ի նպատակն է վերհանել և քննարկել տեխնոլոգիական էկոհամակարգի արդի խնդիրներն ու մարտահրավերները։