Մայիս, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկել է «Ներուժ 4.0» ծրագրի հայտերի ընդունումը
News 04/07/2023 21:41

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է «Ներուժ 4.0» պետական ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը՝ սփյուռքահայ մասնագետների հայրենադարձությունը խթանելու միջոցով:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ, իսկ հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված առաջին 3 թիմերը կստանան համապատասխանաբար 40, 30 և 20 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ՝ միջոցառման շրջանակում ներկայացված գաղափարի իրագործման նպատակով:

Թիմերին  հնարավորություն  կտրվի ընդլայնել համագործակցային ցանցը, փոխանակվել գիտելիքներով և փորձով, ինչպես նաև ստանալ ավելի քան 40 երկրների առաջատար երկրներից հրավիրված թիմերի հետ շփվելու հնարավորություն:

 «Ներուժ» ծրագրին մասնակցելու համար ստարտափը պետք է՝

  • ունենա նախապես ձևավորված թիմ,
  • ունենա հիմնադիր (կամ առնվազն համահիմնադիրների 50%), որը
  • ունի (ունեն) հայկական ծագում,
  • Հայաստանի քաղաքացի չէ (չեն) (բացառությամբ երկքաղաքացիների),
  • վերջին 12 ամիսների ընթացքում չի բնակվել Հայաստանում կամ հայրենադարձվել է վերջին 6 ամիսների ընթացքում,
  • գտնվի գաղափարի կամ աճի մակարդակում,
  • գործի կայքում թվարկված առանցքային ճյուղերից մեկում,
  • հայտը ներկայացնելու օրվան նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ստացած չլինի դրամաշնորհ (ստորագրել դրամաշնորհային պայմանագիր) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից,
  • ունենա հիմնադիր (համահիմնադիրներ), ով (ովքեր) ցանկանում է (են) Հայաստանում հիմնել և գրանցել ստարտափ և բնակվել այստեղ առնվազն 1 տարի։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և գրանցել տվյալները: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. օգոստոսի 3-ը, ժամը 18:00-ն:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Դիլիջանում կայանալիք միջոցառմանը յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի միայն 2 մասնակից:

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅՑԵԼԵ՛Ք www.neruzh.am