Մայիս, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայտնի են Դիջիթեք 2023-ի օրերը
News 06/07/2023 17:55

Հոկտեմբերի 13-15 «Մերիդիան» էքսպոկենտրոնում 18-րդ տարին անընդմեջ տեղի կունենա տարածաշրջանում ամենածավալուն տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ DigiTec 2023-ը, որն այս տարի կրում է Tech Fusion: Connecting ideas, Transforming industries խորագիրը։  

«ԴիջիԹեք 2023»-ի բովանդակության առանցքում լինելու է տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների վրա՝ կրթությունից մինչև բժշկություն։ 

«ԴիջիԹեքին կներկայանան մի շարք նոր տեխնոլոգիական ընկերություններ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային։ Բացի դրանից այս տարի ցուցահանդեսը բաց է բոլոր ոլորտների նորարար ընկերությունների առաջ։ Ցուցահանդեսին ներկայացված են լինելու տարատեսակ թիմեր, որոնք իրենց գործունեության մեջ օգտագործում են տեխնոլոգիաներ կամ ունեն որոշակի տեխնոլոգիաների պահանջ։ Իսկ այցելուները կծանոթանան թեք աշխարհի ամենաթարմ թրենդներին և խնդիր լուծող տեխնոլոգիաներին», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Այս տարի ցուցահանդեսի կազմակերպիչները խրախուսում են սկսնակ և փոքր թիմերի մասնակցությունը. ԱՏՁՄ կողմից առկա է լինելու մինչև 100% հովանավորչություն նման ընկերությունների մասնակցության համար։ 

Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, լինելու է բացառապես անվճար, սակայն այս տարի ներդրվելու է պարտադիր գրանցում, որը կիրականացվի ցուցահանդեսի պաշտոնական կայքում։ 

Հիշեցնենք, որ Digitec ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից 2005 թվականից ի վեր՝ իր հովանու ներքո համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ Ցուցահանդեսին տարեկան այցելում է շուրջ 80․000 մարդ՝ ծանոթանալու գլոբալ տեխնոլոգիական թրենդներին: