Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Սևան Ստարտափ Սամմիթ 2023-ի տոմսերը հնարավոր է ձեռք բերել օնլայն
News 21/07/2023 15:15

Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի խոշորագույն իրադարձությունը Sevan Startup Summit-ը այս տարի տեղի կունենա հուլիսի 23-ից 29-ը։ Տեխնոլոգիական ճամբարի շուրջ հետաքրքրությունը տեղական և միջազգային համայնքների կողմից տպավորիչ է։ Ավելի քան 470 հայաստանյան և միջազգային ստարտափներ դիմել են միջոցառմանը մասնակցելու համար։

Ստարտափերները իրենց գաղափարները կներկայացնեն Սիլիկոնային հովտում գործող աքսելերատորի, հայտնի մենթորների և 10 վենչուրային ներդրողների, ովքեր կմասնակցեն SSS-ին:

Անկախ նրանից՝ տեխնոլոգիական – բիզնես էկոհամակարգերից եք կամ պարզապես ցանկանում եք հանդիպել հետաքրքիր մարդկանց, նորարար գաղափարների և շատ զվարճանքի, շտապեք ձեռք բերել տոմսերը: SSS-ի մեկնարկի հետհաշվարկը սկսվել է, տոմսերը կարող եք գնել օնլայն։

Գագաթնաժողովի 7 օրերը հագեցած կլինեն փորձի փոխանակմամբ, նոր կապերով, պանելային քննարկումներով և հետաքրքիր զրույցներով:

Sevan Startup Summit-ը բացօթյա ճամբարի վրա հիմնված առաջին ոչ պաշտոնական բիզնես միջոցառումն է, որը խթանում է նորարար գաղափարները  և համախմբում ձեռնարկատերերին, հրեշտակ ներդրողներին, վենչուրային ներդրողների մտերիմ միջավայրում քննարկումների համար։

2018 թվականից ի վեր Summit-ը նաև կազմակերպվում է արտասահմանում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում՝ ընդլայնելով աշխարհագրությունը։ Վերջին 8 տարիների ընթացքում Seaside Startup Summit-ն արդեն անցկացվել է 8 անգամ, ընդ որում այս տարի երկրորդ է (2023-ի առաջին  Seaside Startup Summit Holidays India Vizag-ը տեղի է ունեցել փետրվարին):

Ամենամեծ Summit-ը 2019-ի հուլիսին էր, որին մասնակցել են ավելի քան 10000 մասնակիցներ աշխարհի 45 երկրներից։