Օգոստոս, 2026
August 2026
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Սևանա լճի ափին շարունակվում է երկար սպասված Sevan Startup Summit-ը
News 27/07/2023 14:24

Նորարարությունների առագաստանավը երկարատև պարտադրված դադարից հետո կրկին նավարկում է Սևանա լճում: Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածը Sevan Startup Summit-ի շրջանակում դարձել է Հայաստանից և արտերկրից ժամանած շուրջ 110 ստարտափի, բազմաթիվ տեխնոդեմքերի ու ներդրողների հավաքատեղի:

Մասնակիցների առօրյան խիստ հագեցած է՝ դասախոսություններ, վորքշոփեր, մենթորինգի սեսիաներ, պանելային քննարկումներ, նեթվորքինգային հնարավորություններ, քննարկումներ, զրույցներ խարույկի շուրջ և ոչ միայն: Մի խոսքով՝ սա յան տեղն է, որտեղ կարելի է համատեղել օգտակարը հաճելիի հետ: