Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկում է հերթական տեխնոլոգիական ամառային դպրոց-նախաձեռնությունը
News 28/07/2023 16:19

Մեկնարկում է «Ներածություն․ Բարձր արտադրողականությամբ հաշվարիներ (HPC) և Ամպային հաշվարկներ (Cloud Computing)» ամառային դպրոցի նախաձեռնությունը, որը նախատեսված է ապահովելու ուսանողներին և մասնագետներին HPC և Cloud Computingոլորտների բազային գիտելիքներով:

Ծրագիրը նախաձեռնվել և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) կողմից՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) հետ համատեղ՝ «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո:

Ծրագիրը ներառում է՝

  • բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) ներածություն և Հայաստանի գերհամակարգային կենտրոնի հնարավորությունները,
  • ամպային հաշվարկների (Cloud Computing) և վիրտուալիզացիայի ներածություն,
  • ամպային անվտանգություն,
  • զուգահեռ ծրագրավորման հիմունքները՝ հաղորդագրության փոխանցման ինտերֆեյսի (MPI) և շղթաների (threading) (OpenMP) օգտագործմամբ,
  • այց Ինժեներական քաղաք և այնտեղ գործող թանգարաններ:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2023թ-ի օգոստոսի 2-ը՝ ժ․ 12։00, լրացնելով հետևյալ առցանց հայտաձևը՝ https://forms.gle/Uk62xfchis8Bq1Hb8

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար՝ [email protected], +374 93 424017: