ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը:
«Ներուժ 4.0» ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմ հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում օգոստոսի 23-28-ը կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություն:
Միջոցառման շրջանակներում գաղափարի փուլում գտնվող թիմերից հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված 3 թիմ կստանա համապատասխանաբար 15, 10 և 5 մլն ՀՀ դրամ, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող ճանաչված 3 թիմ՝ համապատասխանաբար 30, 20 և 10 մլն ՀՀ դրամ աջակցություն:
Թիմերին հնարավորություն կտրվի ընդլայնել համագործակցային ցանցը, փոխանակվել գիտելիքներով և փորձով, ինչպես նաև ստանալ ավելի քան 40 երկրներից հրավիրված թիմերի հետ շփվելու հնարավորություն:
Ստարտափը կարող է մասնակցել «Ներուժ» ծրագրին, եթե՝
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Դիլիջանում կայանալիք միջոցառմանը յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի միայն 2 մասնակից:
ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅՑԵԼԵ՛Ք www.neruzh.am