Մայիս, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Triple S Ventures-ը 1 տարում ներդրում է կատարել 8 հաջողակ ստարտափներում
News 09/08/2023 18:30

Մեկ տարի առաջ օգոստոսի 2-ին հիմնադրվեց Triple S Ventures-ը  խթանելու համար  նորարարությունը, աջակցելու սկսնակ ձեռներեցներին և նպաստելու հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:

Մեկ տարվա ընթացքում Triple S Ventures-ը հաջողությամբ ներդրումներ է կատարել ութ առաջատար ստարտափներում, որոնցից յուրաքանչյուրն ընտրվել է բացառիկ գաղափարների, տաղանդի և ոլորտներ վերափոխելու ներուժի համար: Հիմնադրամի կատարած ներդրումներն արդեն սկսել են մեծ ալիք բարձրացնել տարբեր ոլորտներում՝ դրական ազդելով տեղական և համաշխարհային շուկայի վրա։

Triple S Ventures-ի կողմից կատարված ութ ներդրումները BlueQubit, Sleep Doctor, Denovo Sciences, Docus, CloudChipr, Modicus Prime, Octopulse AI և Optimyzee ստարտափներում են։ Triple S Ventures-ը կարևոր դեր է խաղացել նաև հայկական ստարտափ էկոհամակարգի խթանման գործում՝ աջակցելով տեխնոլոգիական խոշոր Sevan Startup Summit միջոցառմանը։

«Աներևակայելի հետաքրքիր փորձառություն է աշխատել հիմնադիրների հետ, որոնք  վերափոխում են ոլորտներ։ Վստահ եմ, որ մեր ներգրավվածությունը գործընթացին կօգնի ընկերություններին ավելի արագ զարգանալ և ավելի արդյունավետ կերպով հաղթահարել ժամանակի մարտահրավերները»,- նշեց Triple S Ventures-ի կառավարիչ գործընկեր Ավագ Սիմոնյանը։

Մեկ տարում ստեղծվել է ձեռնարկատերերի, ներդրողների և միջազգային փորձագիտական ցանցի հետ կայուն գործընկերություն, որոնցից յուրաքանչյուրը իր ներդրումն է ունեցել հիմնադրամի զարգացման գործում:

Triple S Ventures-ը հավատարիմ առաքելությանը շարունակում է ներդրումները նորարար ձեռներեցներին աջակցելու համար։