Բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA-ն ճանաչվել է ոլորտի նիշային դերակատար` Gartner ընկերության Gartner Magic Quadrant™ 2023 զեկույցի համաձայն։ Ընկերությունն արժանացել է նիշային դերակատարի կոչմանը՝ Հանրային ամպային ՏՏ փոխակերպման ծառայություններ անվանակարգում, իրականացման բարձր կարողությունների և ամբողջական տեսլական ունենալու համար: SADA-ն պատվավոր հիշատակման է արժանացել նաև 2022 թ. ցեկույցում։ Ընկերությունը գերազանցության փորձ ունի հաճախորդների ամպային փոխակերպմանն աջակցելու գործում:
SADA-ն հիմնադրվել է հայազգի Անի և Հովիգ Սաֆոյանների կողմից 2000 թվականին։ 2021 թվականին SADA-ն գլոբալ մատակարարման գրասենյակ է բացել Երևանում, որը սպասարկում է ընկերության համաշխարհային հաճախորդներին։
SADA ունի լայն տեխնիկական փորձ. SADA-ի հանրային ամպային ծառայության աշխատակիցների 70%-ը հավաստագրված են խոշոր ամպային ծառայություններ մատուցողների կողմից: SADA-ն ունի ավելի քան 10 Google Cloud մասնագիտացում և Google Cloud Certified Fellow ծրագրի մասնակից 8 աշխատակից։ Վերոնշյալ ծրագիրը հավաստագրում է միայն այնպիսի ամպային ճարտարապետների և ինժեներների, ովքեր ցուցադրել են համաշխարհային մակարդակի կարողություններ ու փորձ՝ Google Cloud-ում նորարարական և վերջնական լուծումներ ստեղծելու գործում:
SADA-ն օգտագործում է «հաճախորդ ամբողջ կյանքի ընթացքում» գործառնական մոդելը, որն ապահովում է համապարփակ հմտությունների զարգացում, վաճառք և հաճախորդների ձեռքբերում՝ բիզնեսի արժեքի վրա հիմնված մոտեցման միջոցով: SADA-ն առաջնահերթություն է տալիս հաճախորդի երկարաժամկետ բիզնես նպատակներին և հաջողության պլան է առաջարկում ամբողջական գնահատումից և բացահայտումից հետո: Հաճախորդներն ավելի արագ են իրականացնում իրենց նախագծերը SADA-ի գործնական աջակցության շնորհիվ, որը ներառում է ռազմավարություն և իրականացում, փոփոխությունների կառավարում և խորհրդատվական ծառայություններ՝ ամպի փոխակերպումը խթանելու համար։
Ապահովելով բարձր մակարդակի ծառայություններ ամբողջ գործընթացում, ընկերությունը վերջերս գործարկել է «Cloud Concierge» հայեցակարգը՝ հաճախորդների հանդեպ իր պարտավորություններն ավելի բարելավելու համար:
«Ուրախ ենք այս ձեռքբերումով, քանի որ այն հաստատում է «հաճախորդն ամբողջ կյանքի ընթացքում» մեր մոտեցման արդյունավետությունը, որի նպատակն է բոլոր չափերի և ոլորտների կազմակերպություններին ուժեղացնել հաջորդ սերնդի ամպային նորարարություններով: Garner-ի կողմից այս ճանաչումը հիշեցնում է մեր հաճախորդների հանդեպ ունեցած հսկայական պատասխանատվության, մեր օգնությամբ ներդրումների վերադարձին հասնելուն և այն ազդեցության մասին, որ թողնում են նրանք՝ օգտագործելով Google Cloud-ի հզոր ուժը», – նշել է SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:
SADA-ի համոզմամբ, ամպը միակ նպատակակետը չէ, և ընկերությունն առաջարկում է այլ ծառայություններ ևս, որոնք կհամապատասխանեն հաճախորդի ամպային ճանապարհի ամբողջ ընթացքին: Գործնական ոլորտները և առաջարկվող լուծումները ներառում են ենթակառուցվածքների արդիականացում, տվյալների կառավարում, հավելվածների արդիականացում, տվյալների վերլուծություն, արհեստական բանականություն, անվտանգություն, արտադրողականություն և համագործակցություն:
SADA-ն նախընտրած հաճախորդները ձեռք են բերում Google Cloud էկոհամակարգի ամենալայն և խորը գիտելիքների տիրապետող գործընկերոջ, որը նաև շատ լավ ծանոթ է ISV էկոհամակարգին: Էկոհամակարգը կառուցում և տեղակայում է լուծումներ Google Cloud-ում և Google Cloud Marketplace-ում։
Հետազոտության մեթոդաբանության «Ինչպե՞ս օգտագործել Gartner Magic Quadrant զեկույցը» կետում նշվում է․ «Օգտագործեք Gartner Magic Quadrant-ը որպես առաջին քայլ՝ ուսումնասիրելու տեխնոլոգիաների մատակարարներին, որոնք դուք կարող եք դիտարկել»: Ավելին. «Հիշեք, որ առաջնորդների «քառակուսու» վրա կենտրոնանալը միշտ չէ, որ գործելու լավագույն միջոցն է: Շուկայի մյուս հավակնորդներին դիտարկելու հիմքեր նույնպես կան։ Եվ նիշային դերակատարը կարող է ավելի լավ սպասարկել ձեր կարիքները, քան շուկայի առաջատարը: Ամեն ինչ կախված է նրանից, թե մատակարարը որքանով է համապատասխանում ձեր բիզնես նպատակներին»:
Gartner-ի՝ պատասխանատվությունից հրաժարումը
Gartner-ը իր հետազոտական հրապարակումներում ներկայացված որևէ վաճառողի, ապրանք կամ ծառայություն չի խթանում և տեխնոլոգիայի օգտատերերին խորհուրդ չի տալիս ընտրել միայն ամենաբարձր վարկանիշներ կամ այլ կոչումներ ունեցող վաճառողներին: Gartner-ի հետազոտական հրապարակումները ներկայացնում են Gartner հետազոտական կազմակերպության կարծիքը և չպետք է մեկնաբանվեն որպես փաստի արձանագրում: Gartner-ը հրաժարվում է երաշխավորել հետազոտության հետ կապված որևէ կետ՝ հստակ կամ ենթադրյալ, ներառյալ առևտրականության կամ որոշակի նպատակի համար համապատասխանության ցանկացած երաշխիք: GARTNER-ը Gartner, Inc.-ի և/կամ նրա ԱՄՆ-ի և արտերկրում մասնաճյուղերի գրանցված ապրանքային և սպասարկման նշանն է, իսկ MAGIC QUADRANT-ը Gartner, Inc.-ի և/կամ նրա ԱՄՆ-ի և արտերկրում մասնաճյուղերի գրանցված ապրանքանշանն է և այստեղ օգտագործվում են ընկերության թույլտվությամբ: Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Gartner, Magic Quadrant զեկույց, Հանրային ամպային ՏՏ փոխակերպման ծառայություններ, Մարկ Րեյ, Քրեյգ Լոուերի, Թոբի Բեթ, Ալան Ուիլկինս, Կարլ Ռոսանդեր, Թոմ Սիբեր, օգոստոսի 16, 2023 թ.։
SADA-ն պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի առաջատար է եւ Google Cloud-ի լուծումների մատակարար մրցանակակիր ընկերություն: 2000 թվականից սկսած՝ SADA-ի փորձագետների թիմը պատրաստակամորեն օգնում է առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առեւտրի, արտադրության եւ հանրային ոլորտի հաճախորդներին՝ լուծելու իրենց առջև ծառացած ամենաբարդ խնդիրները, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ իրենց նպատակների իրականացման վրա: Ունենալով վաճառքի եւ հաճախորդների աջակցության թիմեր Հյուսիսային Ամերիկայի, Հնդկաստանի և Հայաստանի գրասենյակներում՝ SADA-ն ամենուր մոտ է իր հաճախորդներին՝ իրենց թվային փոխակերպման ճանապարհին: SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 6 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում եւ հաճախորդներին սպասարկելու լավագույն փորձ։ 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և 4 տարի անընդմեջ՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն աշխատատեղերի ցուցակներում: