ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է 2023 թվականի դասընթացի իրականացման դրամաշնորհային մրցույթի մասին:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ իրականացնել՝ շուկայում առկա մասնագետների պահանջարկի հիման վրա:
Ծրագրի ավարտից հետո դասընթացների մասնակիցներին առաջարկվելու է նվազագույնը 6-ամսյա աշխատանքային պայմանագիր բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններում:
Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը և այն կազմապերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն:
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 170,000,000 (հարյուր յոթանասուն միլիոն) ՀՀ դրամ:
Հայտերն ընդունվում են մինչև 29.09.2023թ.՝ ժամը 10:00-ն:
Մրցույթի մանրամասները ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով: