News

BANA Angels-ը ներդրում է կատարել BioNeex-ում

BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը ներդրում է կատարել BioNeex ստարտափում։

BioNeex-ը կենսադեղագործական արդյունաբերության ոլորտում հետազոտության և զարգացման (R&D) տվյալների փոխանակման առաջին բաց հարթակն է:

Այն հանդիսանում է առցանց ենթակառուցվածք, որտեղ կենսադեղագործական, կենսատեխնոլոգիական ընկերությունները և հետազոտական ​​հաստատությունները կարող են կյանքի կոչել տարատեսակ համագործակցային ֆորմատներ հետազոտության և զարգացման (R&D) գծով՝ համատեղ նախագծերից մինչև ներդրումներ։ 

Share