Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Մեկնարկում է արհեստական բանակության վերաբերյալ Դատաֆեստ Երևան չորրորդ համաժողովը
News 06/09/2023 13:20

Սեպտեմբերի 8-ին, ժամը` 09:40-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկելու է արհեստական բանականության վերաբերյալ Դատաֆեստ Երևան միջազգային համաժողովը, որն արդեն չորրորդ տարին է համախմբում բազմաթիվ երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։

Դատաֆեստ Երևան համաժողովը նպատակ ունի խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի և արտերկրի մասնագետների համար ստեղծելով հարթակ՝ որտեղ նրանք կկարողանան հաղորդակցվել, կիսվել իրենց փորձով և նոր կապեր հաստատել։

Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Լիտվայից, Գերմանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանից, և այլն։ Դատաֆեստ Երևան 2023-ի շրջանակում ելույթներով հանդես կգան ոլորտի առաջատար այնպիսի կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ HuggingFace, DeepMind, Amazon Web Services, WANNA, Microsoft, University of Zurich և այլն: Նախատեսված ելույթները ներկայացնելու են տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները և տեղի ունեցող զարգացումները։

Միջոցառումն անցկացվելու է անգլերենով։ Ելույթների ձայնագրությունները հրապարակվելու են հաջորդիվ: Համաժողովի կայքը հասանելի է գրանցման և այլ մանրամասների համար: Համաժողովը նախատեսված է տվյալագիտության, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման ոլորտում աշխատող մասնագետների, ինչպես նաև բնագավառի բարձր կուրսերի ուսանողների համար։

Միջոցառման հովանավորներն են Cognaize (Քոգնայզ), Digitain (Դիջիթեյն), IntentAI (ԻնթենթԷյԱյ), WorldQuant (ՈւորլդՔուանթ), Adobe (Ադոբ), One Market Data (Ուան մարքեթ դեյթա), Plat.AI (Պլատ.ԷյԱյ), SDG (ԷսԴիՋի) և Simply Technologies (Սիմփլի Թեքնոլոջիս) ընկերությունները:

Միջոցառման կազմակերպիչն է Դատաֆեսթ Երևան հասարակական կազմակերպությունը։