Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կազմակերպվում է «ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումները» անվճար դասընթաց
News 25/09/2023 13:50

Ինժեներական քաղաքը «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո կազմակերպում է «ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումները» անվճար դասընթաց, որի ընթացքում կլինեն նաև գործնական աշխատանքներ և ծանոթություն ԱԹՍ-ների աշխատանքին:

Դասընթացի տևողությունը 5 օր է, մասնակցությունն՝ անվճար։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը:  Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ԱԹՍ-ների պատմությանը, տիպաբանությանը և կիրառության ոլորտներին, գործնական խնդիրներին և դրանց լուծման եղանակներին, ճարտարագիտական և տեխնոլոգիական լուծումներին, ԱԹՍ-ների զարգացման հեռանկարներին:

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, համագործակցությամբ՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս և Սինոփսիս ընկերությունների։