ԱՏՁՄ-ն շարունակում է ռազմավարական ուղղությունների և տնտեսության հիմքերն ամուր պահող միջոցառումները՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելուն զուգահեռ։
Այսպիսով՝ այս տարի Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսում բացառվելու են բոլոր ժամանցային միջոցառումները, այդ թվում՝ Afterparty-ն և գալա ընթրիքը։
Դիջիթեքի բովանդակությունը լինելու է միա՛յն ձեռնարկատիրական՝ միջազգային մամուլի միջոցով ևս մեր ներուժը ցույց տալու, աշխատատեղերի հնարավորությունները բացահայտելու համար։
Կազմակերպիչներն ակնկալում են աջակցություն և ակտիվ մասնակցություն՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ անկախ դժվարություններից տեխնոլոգիական ոլորտը շարունակում է գործել և վստահելի գործընկեր է։