Մարտ, 2025
March 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը
News 29/09/2023 12:19

Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածն, ինչն  այսուհետ ավելի  հասանելի և պարզեցված կդարձնի Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները։

Cadastre mobile հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store, Play Store առցանց հավելվածների խանութներից։

Հարթակը կցված է էլեկտրոնային ծառայությունների մատուցման https://www.e-cadastre.am/ հարթակին, և եթե արդեն գրանցված եք համակարգում, կրկնակի գրանցման կարիք չկա։

Բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ։

Կադաստրի կոմիտեի մասնագետները պատրաստակամ են քննարկելու համակարգի կատարելագործմանն ուղղված ձեր բոլոր առաջարկությունները։

Կարող եք Կադաստրի կոմիտեի հետ կապվել հավելվածի միջոցով կամ  նամակ ուղարկել [email protected] հասցեին։