Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Թումո» ակադեմիան Արցախից բռնի տեղահանվածներին անվճար ուսուցում է առաջարկում
News 05/10/2023 11:55

«Թումո» ակադեմիան Արցախից ՀՀ տեղահանվածների համար հնարավորություն է ստեղծել անվճար սովորելու, կրթաթոշակ ստանալու և 6 ամսում Թումո կրտսեր դասընթացավար դառնալու համար:

Դիմել կարող են 21 տարեկանը լրացած բոլոր Արցախի բնակիչները` անկախ մասնագիտությունից, գիտելիքներից և փորձից: Դիմելու համար հարկավոր է առցանց հայտադիմումը լրացնել մինչև հոկտեմբերի 15-ն։

Բոլոր ուսանողները կստանան կրթաթոշակ 1-3 ամսվա ընթացքում` ամսական 75 հազար դրամ և 4-6 ամսվա ընթացքում՝ 120 հազար դրամ։

Դասընթացները կլինեն շաբաթական 5 օր, օրական 8 ժամ: Դիմումներն ընդունվում են հետևյալ մասնագիտություններով.

  • Կապանում` ֆիլմերի ստեղծում, նկարչություն, գրաֆիկ դիզայն, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում,
  • Դիլիջանում` անիմացիա, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, գրաֆիկ դիզայն,
  • Երևանում` երաժշտություն, անիմացիա, լուսանկարչ. ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն, գրաֆիկ դիզայն։

«Թումո» ակադեմիան վեցամսյա կրթական ծրագիր է, որը «Թումո»-ում նոր մասնագիտություն ձեռք բերելու և կարիերա կառուցելու հնարավորություն ստեղծելու նպատակով ունի: Ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները հնարավորություն կունենան աշխատել Թումոյի մարզային կենտրոններում: