Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
BANA Angels-ը կիրականացնի DigiTec Startup Elevator նախագիծը
News 10/10/2023 13:13

DigiTec 2023 ցուցահանդեսի շրջանակում BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը կանցկացնի DigiTec Startup Elevator նախագիծը։ 

DigiTec Startup Elevator-ը որպես նեթվորքինգ-հարթակ կմիավորի հրեշտակ ներդրողներին և ստարտափների հիմնադիրներին։ Digitec Startup Elevator-ի հայեցակարգը ոգեշնչված է վերելակային ելույթի (elevator pitch) հայտնի պրակտիկայից, որն իրենից ներկայացնում է  գաղափարի, ապրանքի կամ ծառայության ազդեցիկ ներկայացում՝ վերելակով երթևեկելու տևողության ընթացքում (սովորաբար՝ մեկ րոպե)։ 

DigiTec Startup Elevator-ի շրջանակում քսանչորս փորձառու հրեշտակ ներդրողներ ըստ նախապես հաստատված հաջորդականության կապահովեն 15-րոպեանոց հասանելիություն միջոցառմանը և յուրաքանչյուր ստարտափ հիմնադրին կհատկացնեն մեկական րոպե: Այսպիսով, յուրաքանչյուր ներդրող կկարողանա լսել 15 ստարտափի վերելակային ելույթ։ 

DigiTec Startup Elevator-ը կգործի ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում ՝ ժամը 15:00-ից 17:00-ը։  Բոլոր հետաքրքրված ստարտափ հիմնադիրները կարող են նախապես գրանցվել միջոցառմանը այստեղ։

BANA Angels-ը Հայաստանում բիզնես հրեշտակների առաջին և ամենաակտվիվ ցանցն է, որը միավորում է ներդրողներին և ձեռներեցներին։ BANA Angels-ի առաքելությունն է կապել աշխարհի առաջատար հրեշտակ ներդրողներին տաղանդավոր հայ ձեռներեցների հետ և նպաստել նրանց արդյունավետ համագործակցությանը։ 

Digitec ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից 2005 թվականից ի վեր՝ իր հովանու ներքո համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ Ցուցահանդեսին տարեկան այցելում է շուրջ 80․000 մարդ՝ ծանոթանալու գլոբալ տեխնոլոգիական թրենդներին: