«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղի, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, Գյումրու Հայորդաց տան հետ համատեղ՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 16։00-ին կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ Շիրակի մարզում բնակություն հաստատած արցախցիների համար։
Մարզում գործունեություն ծավալող մի շարք ընկերություններ կներկայացնեն առկա թափուր հաստիքները՝ ամենատարբեր ոլորտներում։ Մեկ հարթակում հավաքելով մարզի թափուր աշխատատեղերը՝ կազմակերպիչները նպատակ ունեն աջակցել բռնի տեղահանված արցախահայերին հնարավորինս արագ աշխատանք գտնելու հարցում։
Տոնավաճառի ընթացքում տեղի կունենա մասնագիտական կողմնորոշման աշխատարան, ինչպես նաև ժամանցային միջոցառում մանկահասակ երեխաների համար։
Տոնավաճառը տեղի կունենա Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (Գայի 1)։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ստորև ներկայացված հեռախոսահամարով՝ 077 92 45 39 Սեդա Սահակյան (Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու)։