Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
WCIT 2024-ի գավաթը փոխանցվել է Հայաստանին
News 10/10/2023 16:49

Մալազիայի Սարավակ նահանգում WCIT 2024-ի գավաթը  փոխանցվել է Հայաստանին։

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին այս տարի մասնակցել է ավելի քան 10 հազար մասնակից աշխարհի 46 երկրից՝ համախմբելով համաշխարհային առաջնորդներին, տեխնոլոգիական ոլորտի նորարարներին՝ բացահայտելով նորարարության և տեխնոլոգիայի ներուժը ամբողջ աշխարհում:

WCIT | IDECS 2023-ը նաև նշանավորվել է WCIT 2023-ի հռչակագրով և Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT 2024-ի գավաթը՝ Հայաստանին փոխանցելով։

WCIT 2019-ի հաջողությունների և WITSA-ի հետ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործակցությունը կշարունակվի, քանի որ Հայաստանը հաղթել է հաջորդ WCIT-ն անցկացնելու մրցույթում և ստացել միջոցառումը կրկին հյուրընկալելու արտոնություն։ Մրցանակը մեր երկիր կբերի հայաստանյան պատվիրակությունը՝ ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԱՏՁՄ խորհրդի անդամ Նարեկ Վարդանյանը։

WCIT-ն անցկացնում է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA), որը միավորում է 80 երկիր։ WITSA-ի տեսլականն է թվային տեխնոլոգիաները և թվային տնտեսությունը որպես նոր ռազմավարական հենարան դարձնել համաշխարհային տնտեսությունների համար՝ խթանելով թվային փոխակերպման արժեքը՝ որպես տնտեսական աճի և սոցիալական բարգավաճման կատալիզատոր: WITSA-ն նաև հայտարարել է, որ մտադիր է աջակցել բազմակողմ շահութաբեր առևտրային համաձայնագրերին և բարձրացնել իրազեկումը մրցակցային առավելությունների մասին թվային տեխնոլոգիաների ոլորտում:

WCIT 2024-ի թեման է «Գիտությունը որպես թվային դարաշրջանի խոստումները կատարելու միջոց»: Այս թեմատիկ շեշտադրումն ընդգծում է Հայաստանի հանձնառությունը՝ օգտագործելու գիտական առաջընթացները՝ ընդգրկելով թվային դարաշրջանի ողջ ներուժը:

«Սա Հայաստանի ՏՏ ոլորտի համար ևս մեկ նոր հաղթանակ է և ևս մեկ հնարավորություն՝ աշխարհին ցույց տալու, թե ինչն է մեզ դարձնում «նոր կենտրոն»: Պատրաստվե՛ք, քանի որ նոր WCIT-ը լինելու է ավելի մեծ, ավելի հնչեղ և ավելի լավը, քան եղել է երբևիցե»,-նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

ՏՏ համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա: Իսկ ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) ՏՀՏ ոլորտի միությունների կոնսորցիում է աշխարհի ավելի քան 80 երկրից: WITSA-ն ներկայացնում է գլոբալ ՏՀՏ արդյունաբերությունը և պաշտպանում է այնպիսի քաղաքականություն, որը խթանում է արդյունաբերության աճն ու զարգացումը միջազգային մակարդակով: Այս տարի WCIT 2023-ը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-6-ին։ 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտում 120-ից ավելի ընկերություն, որի առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։ Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ։ ԱՏՁՄ-ն սերտ գործակցում է Հայաստանի կառավարության և մասնավոր, միջազգային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ կենտրոնանալով կրթության, հասարակության թվայնացման, հայկական տեխնոլոգիաների առաջմղման վրա՝ առաջատար ծրագրերի, ինչպիսիք են Արմաթ ինժեներական լաբորատորիաները, DigiTec էքսպոն, Իրական դպրոցը, ԻննոԻջևան նորարարական կենտրոնը։b