![Հայտարարված է թվային նախագծերի մրցույթ](https://starthub.am/pub/uploads/2023/10/393946671_708545984153963_1354994156414410972_n-1280x693.png)
News
23/10/2023 14:09
Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը հայտարարել է թվային նախագծերի մրցույթ։ Մրցույթն ուղղված է Եվրասիական զարգացման բանկի անդամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը` թվային նախագծերի աջակցության և իրականացման միջոցով:
Մրցույթին մասնակցելու համար պետք է նամակ ուղարկել [email protected] հասցեին մինչև 2023 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ։ Հայտի լրացման, ծրագրի վերաբերյալ, դիմումի ձևի և դրա մասնակցության կարգի և պայմանների մասին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝ https://fci.eabr.org/projects/competition/.
Մասնակիցների հարցերին պատասխանելու համար գործարկվել է տելեգրամյան ալիք՝ https://t.me/fcieabr2023։