Փետրվար, 2024
February 2024
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829  
Մեկնարկում են անվճար դասընթացներ
News 23/11/2023 12:41

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF) և Հայ Հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը (AITC / Armenian-Indian Center for Excellence in  ICT)՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA)  հետ համատեղ, «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC)  ծրագրի ներքո, հայտարարում են անվճար դասընթացների շարք հետևյալ հիմնական թեմաների շուրջ՝ գերհամակարգիչներ, բարձր արտադրողականությամբ հաշվարկներ (HPC), ամպային տեխնոլոգիաներ, մեծ տվյալներ։

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի հիմնական նպատակը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների, ամպային տեխնոլոգիաների, մեծ և լայնամասշտաբ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու,  ինչպես նաև որակավորված մասնագետներ պատրաստելու համար հմտությունների զարգացումը խթանելու միջոցով:  

Ծրագրի շրջանակում առաջիկայում կմեկնարկի “Data Visualization in Python” անվճար դասընթացը: 

Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝ 

  • Data visualization basics 
  • Python data visualization libraries 
  • Pandas 
  • Matplotlib 
  • Seaborn 
  • Capstone project 

Գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 26-ն է:

Գրանցման համար՝ https://bit.ly/49pXawk 

Հարցերի դեպքում՝ +37493556810, +37499556810, +37410556810, +37441556816: