News

BANA Angels-ը անցկացրեց Angel Conference 2023 միջոցառումը

Դեկտեմբերի 2-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիուտի դահլիճում տեղի ունեցավ BANA Angels-ի ամենամյա Angel Conference միջոցառումը։

Հայաստանում հրեշտակային ներդրումները խթանող թվով 6-րդ համաժողովը անցկացվեց Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN)-ի հետ գործընկերությամբ։ Համաժողովի հատուկ հյուրերն էին Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN) նախագահ Յաննե Յորմալայնենը և Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի (FiBAN) նախկին փոխնախագահ, ADA Drive-ի գործադիր տնօրեն, հրեշտակ ներդրող Աննա-Կաարինա Լիպսանենը։ 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան BANA Angels-ի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը և տնօրեն Սոնա Վեզիրյանը։ 

Միջոցառման առաջին հատվածում Յաննե Յորմալայնենը և Աննա-Կաարինա Լիպսանենը հանդես եկան հիմնական ելույթներով։ Խոսելով հրեշտակ ներդրումների և ձեռներեցության ոլորտում իր անցած ճանապարհի մասին՝ Յ․Յորմալայնենը իր պորտֆոլիոյի Loupedeck և Whiteboard.fi ընկերությունների օրինակով, մասնավորապես, բացատրեց ելքի գրագետ ռազմավարություն (exit strategy) ունենալու առավելությունները։ 

Աննա-Կաարինա Լիպսանենը իր ելույթում պատմեց Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի ստեղծման, զարգացման առանցքային փուլերը, ինչպես նաև սեփական ներդրումային պորտֆոլիոյի հաջողության մասին։

Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ «Creating Value Together» խորագիրը կրող պանելային քննարկումը, որին որպես խոսնակներ մասնակցեցին  Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN) նախագահ Յաննե Յորմալայնենը, Միջազգային ներդրողների INVESTORO կազմակերպության նախագահ Վիտալի Պոլեխինը եւ Prelaunch.com և The Crowdfunding Formula ընկերությունների համահիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը։ Քննարկումը վարեց Formula VC վենչուրային ֆոնդի գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը։  

Համաժողովը անցկացվեց Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի եւ Formula VC վենչուրային ֆոնդի աջակցությամբ (EU-ITTD): 

Share