News

Krisp-ը նոր գործառույթ ունի. այն արդեն կիրառվել է 1 միլիոն անգամ

Krisp-ն արդեն ոչ միայն կարողանում է զանգերի ընթացքում սղագրել խոսքն, այլ նաև այդ սղագրությունն ավտոմատ ամփոփել AI-ի միջոցով:

«Ուղղակի պետք է Krisp-ը միացնել: Զանգի ընթացքում և վերջում այն ցույց կտա ողջ սղագրությունն ու ամփոփումը։ Սա նշանակում է, որ այլևս պետք չէ ամփոփումն անել ձեռքով», – տեղեկացնում է Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

Ի դեպ, Krisp-ի այս նոր գործառույթն արդեն օգտագործվել է 1 միլիոն անգամ:

Առայժմ այս գործառույթն անգլալեզու խոսքի համար է, բայց մոտ ապագայում այն հասանելի կլինի առավել քան 50 լեզվով:

Հիշեցնենք՝ Krisp-ը կոնֆերանսի ծրագիր է, որն օգտագործում է ալգորիթմներ իրական ժամանակում ֆոնային աղմուկները, արձագանքները և այլ շեղող տարրերը հեռացնելու համար՝ ապահովելով, պարզ և պրոֆեսիոնալ հանդիպումներ: Հայկական ընկերություն, սակայն, պարբերաբար հանդես է գալիս նորարարություններով ու թարմացնում առաջարկվող գործառույթների ցանկը:

Share