News

Seaside Startup Summit 2024-ը կանցկացվի ԱՄԷ-ում

Փետրվարի 23-29-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կանցկացվի Seaside Startup Summit 2024-ը: 

Այս անգամ ստարտափերներին ու ներդրողներին կընդունի Ռաս ալ-Խայման:

Գրանցման համար կարող եք այցելել այստեղ: Այցելուներն էլ կարող են վրաններ ամրագրել  և համատեղել օգտակարն ու հաճելին՝ կարևոր ու հետաքրքիր ծանոթություններով ծովափին:

Հիշեցնենք՝ ԱՄԷ-ն  Seaside Startup Summit-ն ընդունել էր նաև 2021-ին, իսկ նախորդն անցկացվել էր Հնդկաստանում, որտեղ տարտափ Արմենիա հիմնադրամի հետ միասին միջոցառման համակազմակերպիչն էր աշխարհի ամենախոշոր բժշկական սարքավորումներ արտադրող AMTZ կենտրոնը։ Հնդկաստանից մերոնք վերադարձել էին նոր կարևոր ու շահավետ գործարար կապերով ու համագործակցային ծրագրերով:

Share