Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Գնման մրցույթներ՝ Ինկուբացիոն և Աքսելերացիոն ծրագրերն իրականացնելու համար
News 11/12/2023 13:36

2024թ. «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է գնման մրցույթներ՝  

  • «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի հաղթող ընկերությունների համար Ինկուբացիոն ծրագիր իրականացնելու նպատակով,
  • «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի  հաղթող ընկերությունների Աքսելերացիոն ծրագիր իրականացնելու համար:

Ինկուբացիոն ծրագիր

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 50 շահառու հանդիսացող հաղթող ընկերություններին աջակցել գաղափարի վավերացման, նախատիպի մշակման, նվազագույն կենսունակ պրոդուկտի մշակման և բիզնեսի առաջխաղացման աշխատանքներում:

Ընկերություններին կտրամադրվեն ինկուբացիոն դասընթացներ՝ իրենց գաղափարներն առևտրայնացնելու հնարավորության և տնտեսությունում նոր արժեք ստեղծելու նպատակով:

Ծրագրի մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ:

Մանրամասները՝ https://hightech.gov.am/2023/12/08/incubation-program/ 

Աքսելերացիոն ծրագիր

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 25 շահառու հանդիսացող հաղթող ընկերություններին աջակցել բիզնես մոդելավորման, ֆինանսական պլանավորման, աճի ռազմավարությունների մշակման, մարքեթինգի, ֆոնդահայթայթման, ներդրողների առջև գործարար ծրագրի ներկայացման և այլ կարողությունների ու հմտությունների մակարդակի առաջխաղացման աշխատանքներում:

Ընկերություններին կտրամադրվեն աքսելերացիոն դասընթացներ՝ իրենց գաղափարներն առևտրայնացնելու և տնտեսությունում նոր արժեք ստեղծելու նպատակով:

Ծրագրի մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է առավելագույնը 15,000,000 ՀՀ դրամ:

Մանրամասները՝ https://hightech.gov.am/2023/12/08/acceleration-program/