ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին տրվող՝ եկամտային հարկի մասով արտոնության ժամկետը կերկարաձգվի մինչև 2024-ի դեկտեմբերի 31-ը: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է նախկինում ՏՏ ոլորտին տրվող աջակցության՝ շահութահարկի արտոնության վերացում և եկամտային հարկի մասով արտոնության ժամկետի երկարաձգում մեկ տարով:
Օրենքի գործողության ժամկետն արդեն երկրորդ անգամ է երկարաձգվում: Գործող օրենքով՝ ՏՏ ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, մասնավորապես՝ շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ:
Մինչդեռ նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը երկարաձգել մինչև 2024-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արտոնություն նախատեսելով միայն եկամտային հարկի 10%-ի չափով: