News

Մեկնարկել է «Հետազոտություն և տեխնոլոգիաներ» ամենամյա համաժողովը

Ծաղկաձորում մեկնարկել է «Հետազոտություն և տեխնոլոգիաներ 2023» (ReTech) խորագիրը կրող ամենամյա համաժողովը, որում ողջույնի խոսքով հանդես են եկել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի արտաքին նորարարությունների և համագործակցությունների մենեջեր Օֆելյա Սարգսյանը։

ReTech-ն արդյունավետ հարթակ է գիտնականների և հետազոտողների համար ոչ ֆորմալ միջավայրում քննարկումների ծավալման, կապերի հաստատման և գաղափարների փոխանակման համար։

Այս տարի միջոցառման հատուկ հյուրն ու հիմնական բանախոսն է գիտության կառավարման փորձագետ, Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի Միջազգային բիոբանկի հիմնադիր, պրոֆեսոր Կարինե Սարգսյանը, որը Հայաստանում է 2022-ից իրականացվող «Հրավիրյալ հետազոտողներ» ծրագրի շրջանակում։

Երկօրյա ReTech համաժողովին մասնակցում են Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շահառուները, հիմնական գործընկերներն ու գիտական համայնքի ներկայացուցիչները։

Share