Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Մշակվում է Հայաստանի համակարգչային միջադեպերի արձագանքման ազգային կենտրոնի ճանապարհային քարտեզը
News 02/02/2024 13:02

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ) ԱՄՆ Կարնեգի Մելլոն համալսարանի Ծրագրային ճարտարագիտության ինստիտուտի հետ համատեղ փետրվարի 1-ին իրականացրեց աշխատաժողով՝ «Հայաստանի համակարգչային միջադեպերի արձագանքման ազգային կենտրոնի (CERT/CSIRT) ճանապարհային քարտեզի մշակում» թեմայով։

Համակարգչային միջադեպերի արձագանքման կենտրենը (Computer Emergency Response Center, CSIRT) զբաղվում է իր գործունեության շրջանակում կիբեռանվտանգության միջադեպերի արձագանքմամբ։ Տարբեր երկրներում գործող CERT կենտրոնները ակտիվորեն համագործակցում են՝ փոխանակելով կիբեռ միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև ծանուցելով կիբեռ անվտանգության խնդիրների մասին։

ՀՏՀԳ կողմից հիմնադրված AM-CERT-ի առաքելությունն է ուսումնասիրել և համակարգել կիբեռանվտանգության միջադեպերի արձագանքը Հայաստանի ազգային կրիտիկական ենթակառուցվածքների համար։ AM-CERT-ը միջազգայնորեն հավատարմագրված է և համագործակցում է միջազգային CERT կենտրոնների հետ։

Ծրագրային ճարտարագիտության ինստիտուտն աշխարհում առաջին CERT կենտրոններից մեկի հիմնադիրն է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից։  Ինստիտուտի բազում ոլորտային ուսումնասիրություններից զատ, նպատակ է հետապնդում աշխատելով մասնավոր հատվածի հետ՝ նորարարություններ ներմուծել պետական սեկտորում:

Այս նախաձեռնության նպատակն է մշակել Հայաստանի համակարգչային միջադեպերի արձագանքման ազգային կենտրոնի համապարփակ ճանապարհային քարտեզ՝ հիմնվելով առանցքային շահառուների նպատակների և կարիքների վրա: Քննարկվեցին կիբեռանվտանգության կենտրոնի հիմնադրմանը և գործարկմանն առնչվող հիմնահարցեր, այդ թվում՝ ներդրվող ընթացակարգերն ու տեխնոլոգիաները, ստեղծման նպատակները, ինչպես նաև ուրվագծվեց ազգային ճանապարհային քարտեզը: