Հունիս, 2024
June 2024
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ԱՄՆ-ում մեկ տարուց կգործի առաջին Թումո կենտրոնը
News 13/02/2024 15:08

4146 Lankershim Blvd, North Hollywood. սա այլևս Թումո Լոս Անջելեսի հասցեն է։ Կենտրոնը կսկսի գործել մեկ տարուց՝ իր դռները բացելով 1500 պատանիների առջև, որոնք անվճար կսովորեն խաղերի մշակում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, երաժշտություն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում և ծրագրավորում։

Կենտրոնի հիմնադրմանը աջակցել են թե Կալիֆոռնիա նահանգի, թե Լոս Անջելեսի ղեկավարությունը՝ անձամբ նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանի ներգրավվածությամբ։ Նազարյանը երեկ մասնակցել է կենտրոնի տարածքում կազմակերպված հիմնարկեքին՝ Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների, Լոս Անջելեսի քաղաքապետ Քէրըն Բասի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի հետ միասին։

Շենքի դիզայնի հեղինակն է ճարտարապետ Բեռնար Խուրին։

Ի դեպ, Լոս Անջելեսը կլինի ԱՄՆ-ում Թումոյի տարածման մեկնարկային կետը: Նախատեսվում է մոտ ապագայում կենտրոնների ցանց հիմնադրել թե Կալիֆոռնիայում, թե այլ նահանգներում։