Formula VC վենչուրային ֆոնդը 250 հազար դոլարի չափով ներդրում է կատարել Waveye ստարտափում։
Սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 16-րդ ստարտափն է։ Ընդհանուր առմամբ Formula VC-ն 2,5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։
Waveye-ը զբաղվում է նոր սերնդի mmWave ռադարների մշակմամբ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաեւ արդյունաբերական և սպառողական կիրառությունների համար:
«mmWave ռադարների հեռանկարը խոստումնալից է, և մենք ուրախ ենք աջակցել Waveye ստարտափին»,-նշել է Formula VC վենչուրային ֆոնդի գործընկեր Կարեն Վարդանյանը։
Formula VC վենչուրային ֆոնդը աջակցում է վաղ փուլում գտնվող տաղանդավոր և նորարար թիմերին: Ֆոնդի նպատակը մեկն է. սատարել ստարտափներին մասնագիտական ցանցով և ռեսուրսներով նրանց աճի կարևոր փուլերում, որպեսզի նրանք գլոբալ մակարդակում դառնան առաջատարներ իրենց ոլորտներում: