Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
AITC/EIF կենտրոնը վերսկսում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության ծրագիրը
News 20/02/2024 15:28

AITC/EIF կենտրոնը վերսկսում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված իր սոցիալական ծրագիրը։

Կարևորելով ներկայիս թվայնացող աշխարհում բոլոր տարիքային խմբերի անձանց համակարգչային գրագիտության անհրաժեշտությունը, AITC/EIF կենտրոնն արդեն 10 տարի է, ինչ իրականացնում է այս սոցիալական ծրագիրը, որը միտված է հիմնարար գիտելիքներ տալու այն մեծահասակներին, ովքեր ցանկանում են սովորել գրագետ օգտվել համակարգչից և համացանցից։

Դասընթացում ներառված են հետևյալ թեմաները՝ համակարգչային հմտություններ (համակարգչի անվտանգ և գրագետ
օգտագործում, գործողություններ ֆայլերի և թղթապանակների հետ), Microsoft Office (Word/Excel-ի հիմունքներ), համացանցի հմտություններ (ինչպես օգտվել Google-ից և Youtube-ից՝ ինքնուրույն գտնել անհրաժեշտ նյութեր),  Facebook սոցիալական ցանցի հիմունքներ (ինչպես ուղարկել անձնական նամակ, մեկնաբանություն, ինչպես տարածել նյութեր և այլն),  WhatsApp և Viber հավելվածների օգտագործում (ինչպես ուղարկել հաղորդագրություն և ինչպես կապ հաստատել հեռախոսային կոնտակտների
հետ՝ տեսազանգի կամ զանգի միջոցով), մեդիագրագիտություն համացանցի, մասնավորապես՝ Facebook-ի անվտանգ և
կիրթ օգտագործման կանոնները և շփման մշակույթը, բազային Էլ-փոստի հմտություններ (Gmail-ի գրանցում և օգտագործման
ձևերը)։

Դասընթացը կօգնի ազատ, ինքնուրույն և գրագետ օգտվել համակարգչից և համացանցից, ինչպես նաև գտնել անհրաժեշտ տեղեկատվություն համացանցի միջոցով։

Գրանցվել կարող եք՝ զանգահարելով նշված հեռախոսահամարներին՝ +37493556810, +37499556810, +37441556816 կամ պարզապես գրելով ֆեյսբուքյան էջին: