Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ-Խայմա էմիրությունում անցկացվել է «Սիսայդ Ստարտափ Սամիթ ԱՄԷ 2024» (Seaside Startup Summit UAE 2024) համաժողովը:
Համաժողովին մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, ներդրողներ, ստարտափների ներկայացուցիչներ, վենչուրային ընկերություններ, փորձագետներ։
Միջոցառումն անցկացվում է «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ, ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ – Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի բարձր հովանու ներքո:
Ներկայացուցչական այս միջոցառման հիմնական նպատակն է նոր հարթակ ստեղծել ստարտափների, գործարարների, ներդրողների հանդիպման, փորձի փոխանակման համար, քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորություններ:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ին նախարարության և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որն ուղղված է նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի զարգացմանը, հայկական ստարտափ ընկերությունների առաջխաղացմանը, արհեստական բանականության գործիքների տարածմանն ու ներդրմանը: