Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հրապարակվել է Armenian Tech Maket Insights 2023թ. զեկույցը
News 26/02/2024 22:01

Armenian Code Academy-ն հրապարակել է 2023թ.-ի ՀՀ տեխնոլոգիական շուկան ներկայացնող զեկույց՝ «Armenian Tech Maket Insights»: Զեկույցում անդրադարձ է կատարվել Տեխնոլոգիական շուկային, ընկերություններին, մասնագետներին, էկոհամակարգին, գիտությանը, կրթությունը և տեխնոլոգիական համայնքին։

Այսպիսով, 3 և ավել աշխատակից ունեցող հայկական տեխնոլոգիական ընկերությունների թիվը 1,093 է։ Ընկերությունների բաշխվածությունն ըստ աշխատակիցների ներկայացված է գծապատկերում։

Եթե խոսենք ոլորտների մասին, ապա 644 ընկերություն ծառայությունների մատուցող է, 62 ընկերություն ներկայացնում է էլեկտրոնային առևտրի, մարկետինգի և առցանց գովազդի ուղղությունը, 61 ընկերություն զբաղվում է արհեստական բանականությամբ, տվյալագիտությամբ և վերլուծություններով։ 58 ընկերությամբ ներկայացված է ֆինթեք և հեռահաղորդակցան ուղղությունը։ Մնացած ոլորտները ցուցանիշները առկա են գծապատկերում։

Ընկերությունների 74.5%-ը տեղական են, իսկ 25.5%՝ Հայաստանում գրասենյակ ունեցող միջազգյաին ընկերություններ։ Տեխնոլոգիական ընկերությունների միայն 31%-ն է պրոդուկտ արտադրում, մնացած 69% զբաղվել է ծառայությունների մատուցմամբ։

Ինչ կայանում է մասնագետներին, ապա 2023թ.-ի դրությամբ տեխնոլոգիական ընկերություններում զբաղվածների 20%-ը ռելոկանտներն են։ 5 մասնագետից 2-ը կին է։ Կին է նաև 5 ղեկավավարից մեկը։

Տեխնոլոգիական ոլորտում զբաղվածների 38%-ը ծրագրավորողներն են, 18%-ը համակարգերի և ենթակառուցվածքների մասնագետները, 12%՝ դիզայներներ, 9%՝ ղեկավարություն։ Ոլորտում զբաղվածների 64% կամ 36,000 աշխատակից մասնագիտացած է տեխնոլոգիաների ուղղությամբ, ևս 21,000 (36%) աշխատակից ներկայացնում է կառավարման, մարկետինգի, վաճառքների և գործառնությունների ուղղությունները։

Կանայք առավել շատ զբաղված են մարդկային ռեսուրսների կառավարման (92%), ֆինանսական (85%), մարկետինգի (80%), դիզայնի (70%) և վաճառքների (65%) ուղղությամբ։

Տեխնոլոգիական ոլորտում զբաղվածների 94%-ը Երևանից է, 6%՝ մարզերից։ Ոլորտում զբաղվածների 78% հայ է, 21%՝ սլավոնական ազգերի ներկայացուցիչներ և 1%՝ այլ։

Տեխնոլոգիական ոլորտի աշխատավարձերի մասին տեղեկատվությունը առկա է հետևյալ գծապատկերում։

Էկոհամակարգի հիմնական ներկայացուցիչներն են.

Աքսելերատորներ. EPIC, Impact Aim Venture Accelerator, Seaside Startup Summit, Neruzh, Armenia Startup Academy, SAP Startup Factory, StartDoon, BAJ Accelerator։

Վենչուրային ֆոնդեր. Granatus Ventures, SmartGateVC, FormulaVC, BigStory VC, TripleS, Ventures, HIVEVentures։

Հրեշտակների ցանցեր. STAN, BANA, AICA։

Ստարտափ համայնք. HeroHouse, Startup Grind Yerevan։

Զեկույցն ամբողջությամբ կարող եք ներբեռնել այստեղ։