«Սիսայդ Ստարտափ Սամմիթ» ամենամյա ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորումը, որն այս անգամ անցկացվում էր Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ Խայմա էմիրատում, ամփոփեց իր արդյունքները։
Փետրվարի 28-ին տեղի ունեցած փակման արարողության ժամանակ ամփոփվեցին starter և booster ծրագրերի արդյունքները և հրապարակվեցին հաղթողների անունները:
Booster
Starter
Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 110,000 ԱՄՆ դոլար։
Այս անգամ, հաղթող թիմերը ստացան Triple S Ventures ներդրումային ֆոնդից մինչև 50.000 ԱՄՆ դոլլոր ներդրում ստանալու հնարավորություն:
«Շատ կարևորում ենք մեր սամմիթներին հաղթած ստարտափների մեջ ներդրում կատարելու հնարավորությունը: Հաղթած թիմերը մեծ պոտենցյալ ունեն: Հուսով ենք կկարողանանք նրանց հետ վերջնական պայմանավորվածության գալ ներդրում կատարելու հարցում: Վստահ ենք՝ Triple S-ից այս փուլում ստացած ներդրումը զգալի ազդեցություն կունենա մեծ հաջողության հասնելու ճանապարհին», – նշել է միջոցառման համակազմակերպիչ Triple S Ventures ներդրումային ֆոնդի կառավարող գործընկեր և համահիմնադիր Ավագ Սիմոնյանը:
Փետրվարի 23-28-ը կայացած «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» միջոցառումը կազմված էր միկրոաքսելերացիոն և միկրոինկուբացիոն կրթական ծրագրերից, վորքշոփներից, մենթորինգ սեսիաներից և ստարտափների մրցույթներից։ Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես եկան տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մասնագետներ, մենթորներ և ստարտափ հիմնադիրներ։ Սամմիթը հյուրընկալեց մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններիից:
Միջոցառմանը մասնակացում էին 80-ից ավել ստարտափ ընկերություններ, ավելի քան 100 բանախոսներ և մենթորներ աշխարհի տարբեր երկրներից։
Հիշեցնենք, որ մինչ օրս նախագծի 10 միջոցառումներին ներգրավվել են ավելի քան 37,000 մասնակիցներ՝ աշխարհի շուրջ 60 երկրներից: Միջոցառման մրցանակային ֆոնդը մինչ այժմ կազմել է 600 000 ԱՄՆ դոլար, իսկ նախագծի շրջանակներում կատարված ներդրումները հասնում են 5 միլիոն ԱՄՆ դոլարի։