Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայ հիմնադիր ունեցող Lago ստարտափը 22 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել
News 15/03/2024 14:09

Այլընտրանքային վճարային համակարգ մշակող Lago ընկերությունը, որի համահիմնադիրը մեր հայրենակից Րաֆֆի Սարգսյանն է, 22 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել։ Ընկերությունը ներդրումը կուղղի ավանդական վճարումների և վճարային հարթակների համար բաց կոդով այլընտրանք ստեղծելուն։

Ամենամեծ ներդրումն արել է FirstMark-ը, որի գլխավոր գործընկեր Մեթ Թարքը կմիանա Lago-ի խորհրդին։ Ներդրմանը մասնակցել են նաև Y Combinator-ի, Lee Fixel’s Addition-ի, New Wave-ի, Script-ի և մի շարք անհատ ներդրողներ:

Stripe Billing-ի և Chargebee-ի վճարային համակարգերի այլընտրանքը լինելուց զատ՝ ընկերությունն ինժեներներին կոմպոզիտային հաշվարկային շարժիչ է տրամադրում և ֆինանսական ու բիզնես թիմերի համար իրական ժամանակում ապահովում ճշգրիտ հաշվարկային տվյալների հասանելիություն։ Ի դեպ, TechCrunch-ը գրում է, որ դրա արժեքն այժմ կազմում է շուրջ 100 միլիոն դոլար։