ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024թ. մայիսի 22-25-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառման՝ «VivaTech 2024» 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է։
Ցուցահանդեսին նախարարությունը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին:
Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, անցկացվող միջոցառումների, ինչպես նաև ստարտափ ընկերությունների համար նախատեսված մրցույթների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:
Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։
Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգում են ընտրված ընկերությունները։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարեք 010590162 հեռախոսահամարով: