News

Activeloop-ը 11 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Հայկական Activeloop ստարտափը11 միլիոն դոլար է ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։

Դավիթ Բունիաթյանի հիմնադրած ստարտափն առաջարկում է հատուկ տվյալների բազա՝ արհեստական բանականությամբ նախագծերն օպտիմիզացնելու համար:

Activeloop-ն թույլ է տալիս հեշտությամբ կառավարել տվյալները խորը վերլուծության համար, նաև լուծում չդասակարգված մուլտիմոդալ տվյալների օգտագործման խնդիրն արհեստական բանականության լուծումներ մշակելիս։

Ներդրմանը մասնակցել են Streamlined Ventures-ը, Y Combinator Samsung Next, Alumni Ventures և Dispersion Capital ընկերությունները: Նոր ներդրումն ընկերության ընդհանուր ֆինանսավորումը հասցնում է մոտ 20 միլիոն դոլարի:

Share