Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Web3 Հայաստան հիմնադրամը հանդես է եկել Տիգրան Ղամբարյանին ազատ արձակելու կոչով
News 02/04/2024 10:40

Web3 Հայաստան հիմնադրամը հանդես է եկել Binance-ի թոփ մենեջեր, հայազգի Տիգրան Ղամբարյանին ազատ արձակելու կոչով։ Հիշեցնենք, որ Ղաբարյանը և մեկ այլ մենեջեր պատանդ են պահվում Նիգերիայում։

Ղամբարյանը նախկինում կրիպտո հետաքննիչ է եղել, ով ղեկավարել է իր թիմին փողերի լվացման, Դարքնեթում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կրիպտո-հանցագործությունների, այդ թվում՝ կրիպտոարժույթով ֆինանսավորվող երեխաների շահագործման հետաքննությամբ: Ավելի ուշ նա միացավ Binance-ի հետաքննող թիմին՝ որպես ֆինանսական հանցագործությունների բաժնի ղեկավար:

Նա կարևոր դեր է խաղացել աշխարհում կրիպտո հանցավորության դեմ պայքարում, ներառյալ փակել այնպիսի խոշորագույն կրիպտո հանցավոր հարթակներ, ինչպիսիք են Silk Road-ը, AlphaBay-ը և այլն:

Web3 Հայաստան հիմնադրամը կոչ է արել միանալ ստորագրահավաքին և անհապաղ ազատել մեր հայրենակցին։

Ստորագրահավաքի հղումը՝ https://www.change.org/p/help-bring-former-us-federal-agent-tigran-gambaryan-home-from-unjust-detention-in-nigeria