Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Happy Life. Ինչպես օնլայն առևտրի «անհարմարությունը» Հայաստանում դարձավ նորարարական հարթակի գործարկման առիթ
News 02/04/2024 12:59

Գտիր այն, ինչն անհանգստացնում է քեզ, մտածիր դրա լուծումը ու ստեղծիր նոր հարթակ բոլորի համար։ Հենց այսպես է ստեղծվել Happy Life-ը՝ ժամանակակից և նորարարական հարթակ՝ մարդկանց կյանքը հեշտացնելու համար։ Այն առաջարկում է նոր լուծումներ
հայկական շուկայում՝ մեկ հարթակում միավորելով տարբեր ծառայություններ։ Այս հարթակում օգտատերերը կարող են կատարել առցանց գնումներ, շփվել իրենց ընկերների հետ, հետևել իրենց սիրելի խանութներին և կիսվել հավաքածուներով մեկ
հարթակում՝ առանց մեկ հավելվածից մյուսին անցնելու։

Այսպիսով, մեկնարկում է նորարարական հարթակի գործունեությունը, որը կարող եք գտնել App Store-ում և Google Play-ում:

Happy Life-ի տարբերակիչ առանձնահատկություններից մեկը Հայաստանի ամբողջ տարածքում գործող առաքումն է։ Ընկերությունն ունի ավելի քան 850 ստացման կետեր Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, իսկ հարթակում ներկայացված ապրանքների
տեսականին անընդհատ թարմացվում է։

«Մենք օգնում ենք վաճառողներին ստեղծել օնլայն խանութ Happy Life-ում, աջակցում ենք նոր ապրանքների ավելացման հարցում, անվճար պահեստավորում ենք ապրանքը մինչև 6 ամիս ժամկետով, հոգում ենք պահեստի անվտանգությունը և վաճառողի փոխարեն ապրանքները տեղափոխում ենք ապրանքների հավաքագրման կետեր», – նշեց ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Ռաֆայել Պողոսյանը:

Ռաֆայելը կարևորում է, որ հարթակը համագործակցում է Հայաստանի մարզերում գործող ընկերությունների հետ՝ չսահմանափակվելով Երևանով, և առաջարկում է առաքման ծառայություններ Հայաստանի ամբողջ տարածքում։ Արդեն այսօր Happy Life-ն ունի գործընկեր-վաճառողների համայնք, որի 30%-ը մարզերում գրանցված բիզնեսներն են։

Բացի այդ, Happy Life-ը բաց է նոր համագործակցությունների համար և պատրաստակամորեն ընդունում է հայտեր այն ընկերություններից, որոնք հետաքրքրված են իրենց ապրանքները օնլայն վաճառելու հարցում։ Համագործակցելով Հայաստանի տարբեր մարզերի ընկերությունների հետ՝ Happy Life-ը ձգտում է ստեղծել ծաղկուն էկոհամակարգ, որը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Happy Life-ի մասին ավելին իմանալու համար ներբեռնեք հավելվածը։