Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
SADA-ն ճանաչվել է Google Cloud-ի 2024 թ. համաշխարհային վաճառքի Տարվա գործընկեր
News 09/04/2024 13:28

Բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA, an Insight companyճանաչվել է Google Cloud-ի 2024 թվականի Համաշխարհային վաճառքի Տարվա գործընկեր։ Ընկերությունը պարգևատրվում է արդեն յոթ տարի անընդմեջ՝ Google Cloud էկոհամակարգում իր ակնառու ձեռքբերումների և համաշխարհային կազմակերպություններին փորձագիտություն և բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար:

SADA-ն նաև ստացել է Google Cloud-ի 2024 թվականի Տարվա գործընկեր մրցանակը՝ լոկացիայի վրա հիմնված ծառայությունների մասնագիտացման համար․ ընկերությունը հաճախորդներին առաջարկում է Google Maps լուծումներ և քարտեզների API-ների հիմնարար տեխնիկական գիտելիքներ:

«Մեզ համար մեծ պատիվ է այս տարի ստանալ Google Cloud-ի 2024 թվականի Համաշխարհային վաճառքի տարվա գործընկերոջ երկու մրցանակները։ Մենք հավատարիմ ենք ամբողջ աշխարհում բիզնեսի վերափոխմանը՝ գերժամանակակից տեխնոլոգիական լուծումների միջոցով: Այս մրցանակը վկայում է մեր ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի և նվիրվածության մասին: Պատրաստ ենք շարունակել ապահովել մեր հաճախորդների հաջողությունները և ազդեցություն ունենալ նրանց զարգացման վրա՝ ամրապնդելով մեր համագործակցությունը Google Cloud-ի հետ»,– նշել է SADA-ի գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

2023 թվականին SADA-ն դարձավ Google Cloud-ի գեներատիվ AI-ի գծով առաջատար գործընկերներից մեկը՝ հարյուրավոր հաճախորդների շրջանում հասնելով գեներատիվ AI-ի սպառման քառակի աճի: SADA-ի մասնագիտական ​​ծառայությունների և լուծումների հարուստ փորձի շնորհիվ ընկերությունն արժանացել է համաշխարհային բրենդների՝ ներառյալ Carvana-ի, Stagwell-ի և Digital Turbine-ի աջակցությանը:

«Google Cloud Partner մրցանակով մենք նշում ենք փոխակերպման ազդեցությունն ու արժեքը, որ մեր գործընկերները տալիս են մեր հաճախորդներին։ Մենք հպարտ ենք հայտարարել SADA-ն՝ որպես 2024 թվականի Google Cloud Partner մրցանակի հաղթող, և ճանաչել նրա ձեռքբերումները վերջին տարում հաճախորդների հաջողության հասնելու գործում»,– նշել է Google Cloud-ի գլոբալ էկոհամակարգի և ալիքների կորպորատիվ փոխնախագահ Քևին Իչպուրանին:

Այս տարի SADA-ն վերադառնում է Google Cloud Next 2024 կոնֆերանս, որի փորձագետների թիմը հանդես կգա մի շարք ելույթներով՝ կիսվելով ամպային նորարարություններով ու հաջողություններով։

SADA, an Insight company-ն պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի առաջատար է և Google Cloud-ի լուծումների մատակարար մրցանակակիր ընկերություն: 2000 թվականից սկսած՝ SADA-ի փորձագետների թիմը պատրաստակամորեն օգնում է առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առևտրի, արտադրության և հանրային ոլորտի հաճախորդներին՝ լուծելու իրենց առջև ծառացած ամենաբարդ խնդիրները, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ իրենց ամենահամարձակ նպատակների իրականացման վրա: Ունենալով վաճառքի եւ հաճախորդների աջակցության թիմեր Հյուսիսային Ամերիկայի, Հնդկաստանի և Հայաստանի գրասենյակներում, SADA-ն ամենուր մոտ է իր հաճախորդներին՝ իրենց թվային փոխակերպման ճանապարհին: SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 7 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում և, Gartner Magic Quadrant™ 2023 զեկույցի համաձայն, ճանաչվել է ոլորտի նիշային դերակատար՝ Հանրային ամպային ՏՏ փոխակերպման ծառայություններ անվանակարգում։ SADA-ն 4 տարի անընդմեջ ընդգրկվել է Inc.-ի Ամերիկայի լավագույն աշխատատեղերի ցուցակում: Ավելին՝ www.sada.com կայքում: