News

Formula VC-ն ներդում է արել Audigo Labs ստարտափում

Formula VC վենչուրային հիմնադրամն իր 17-րդ ներդրումն է կատարել: Այս անգամ հասցեատերը հայ հիմնադիրներ ունեցող Audigo Labs ստարտափն է, որը թույլ է տալիս հեշտությամբ ստեղծել բջջային աուդիո և վիդեո ֆայլեր՝ ներառյալ  ձայնագրման, ուղիղ հեռարձակման, մի քանի օգտատերերի հետ համագործակցության, խմբագրման և տարածման կարգավորումները:

Այսպիսով, հնարավոր է բջջային տարբերակով բովանդակություն ստեղծել, խմբագրել ու տարածել:

Հիշեցնենք՝ Formula VC վենչուրային հիմնադրամն աջակցում է վաղ փուլում գտնվող տաղանդավոր և նորարար թիմերին: Ֆոնդի նպատակը մեկն է. սատարել ստարտափներին մասնագիտական ցանցով և ռեսուրսներով նրանց աճի կարևոր փուլերում, որպեսզի նրանք գլոբալ մակարդակում դառնան առաջատարներ իրենց ոլորտներում: Ընդհանուր առմամբ Formula VC-ն 3 միլիոն դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։

Share