«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF) և Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը (AITC / Armenian-Indian Center for Excellence in
ICT)՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ, «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC)
ծրագրի ներքո, հայտարարում են անվճար դասընթացների շարք հետևյալ հիմնական թեմաների շուրջ՝
- Գերհամակարգիչներ,
- Բարձր արտադրողականությամբ հաշվարկներ (HPC),
- Ամպային տեխնոլոգիաներ,
- Մեծ տվյալներ։
«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի հիմնական նպատակը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների, ամպային տեխնոլոգիաների, մեծ և լայնամասշտաբ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաև որակավորված մասնագետներ պատրաստելու համար հմտությունների զարգացումը խթանելու միջոցով: Ծրագրի շրջանակում առաջիկայում կմեկնարկեն հետևյալ անվճար դասընթացները՝
“Data Analysis and Plotting in Python with Pandas”
Դասընթացի մանրամասներ՝ https://fb.me/e/5fTwD3tS5
Գրանցման վերջնաժամկետը՝ ապրիլի 30 (ներառյալ)
Գրանցման համար՝ https://rb.gy/xqj8nl
“Scientific computing with Python”
Դասընթացի մանրամասներ՝ https://fb.me/e/y0tCJpZAo
Գրանցման վերջնաժամկետը՝ մայիսի 2՝ ժամը 12:00
Գրանցման համար՝ https://rb.gy/lsx4pd
“Spring School” Unlocking the Power of Armenian Supercomputing
Դասընթացի մանրամասներ՝ https://fb.me/e/9H0AtKzYO
Գրանցման վերջնաժամկետը՝ մայիսի 2` ժամը 24:00
Գրանցման համար՝ https://t.ly/t6xdb
Հարցերի դեպքում՝ +37493556810, +37499556810, +37410556810, +37441556816