Առաջին անգամ Հայաստանում՝ Գյումրիում, անց է կացվում «Gyumri Game Conference»-ը՝ միջազգային կառույցների և խաղային արդյունաբերության ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավմամբ ու աջակցությամբ։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և «Revolution Origins»-ի կողմից սույն թվականի մայիսի 4-ից 5-ը ԳՏԿ-ում ընթանում է «Gyumri Game Conference»-ը։
Գյումրին, լինելով մշակութային մայրաքաղաք, մուտք է գործում ինտերակտիվ մեդիայի և խաղերի ստեղծման ոլորտ, որը մեկտեղում է արվեստը, սպորտը, մշակույթը և տեխնոլոգիաները․ «Gyumri Game Conference»-ը խաղային արդյունաբերության ոլորտի բացահայտման բացառիկ հնարավորություն է:
Միջոցառման ընթացքում խաղային տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 20 փորձագետներ և մասնագետներ հանդես կգան բանախոսություններով։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել` «ՅՈՒՆԻՍԵՖ» Հայաստանից, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից ներկայացուցիչներ ինչպես նաև «Sperasoft», «G5 games», «High Ground»,«Revolutions origins»,«Wilder world» ընկերություններից ներկայացուցիչներ։
Համաժողովի ընթացքում իրականացվել է թեմատիկ ելույթներ՝ խաղային արդյունաբերության ընկերությունների ներկայացուցիչների կողմից։
Համաժողովի շրջանակում անցակցվում են բազում մրցույթներ և հետաքրքիր խաղեր, որոնցից մեկն էլ «Imagination challenge»-ն է, այն անցկացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ և համաժողովի ընթացքում կանցկացվի «Imagination challenge» մրցույթի ամփոփման փուլ։ Մրցույթի շրջանակում մասնակիցներին տրվել է «դատարկ կերպար» առանց որևէ դետալի և միջավայրի, մրցույթի մասնակիցները գործի դնելով թվային դիզայնի, 3D մոդելավորման իրենց գիտելիքները և ստեղծագործ մտածողությունը ձևափոխել են այդ կերպարը, գունավորել, կերպարանափոխել այն և ստացել այլ կերպար՝ իրեն բնորոշ առանձնահատկություններով, մրցույթի պարտադիր պայմանն այն է եղել , որ չփովխի կերպարի դիրքը։ Մրցույթը նախատեսված է մինչև 24 տարեկան երիտասարդների համար։ Հաղթող աշխատանքների ընտրությունը կանցկացվի բաց քվեարկության միջոցով և արդյունքները կամփոփվեն համաժողովի երկրորդ օրը՝ մայիսի 5-ին։
Համաժողովի շրջաանկում անցկացվել է նաև մրցույթ, որի շրջանակում ներկաները նախապես գտել էին Գյումրիում հայտնի հինգ վայրերում թաքնված խաղային կերպարների 3D մոդելները և ներկայացրել են համաժողովի շրջանակում՝ մրցանակների արժանանալու նպատակով։
Շենքում առկա էր խաղային գոտիներ (թվային և անալոգ, VR գոտի), որոնք հնարավորություն տվեցին ներկաներին տեղում փորձարկել թվային և անալոգ խաղեր, հայտվել այլ իրականության մեջ և զգալ իրենց խաղերի ստեղծման ինտերակտիվ ոլորտում։
Միջոցառման հովանավորները հանդես են եկել առանձին տաղավարներով, որտեղ ներկայացրել են իրենց ընկերությունների պրոդուկտները և իրենց կողմից մատուցվող ծառայությունները։