Առաջին անգամ Հայաստանում՝ Գյումրիում, անցկացվեց «Gyumri Game Conference»-ը՝ միջազգային կառույցների և խաղային արդյունաբերության ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավմամբ ու աջակցությամբ։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և «Revolution Origins»-ի կողմից մայիսի 4-5-ը ԳՏԿ-ում տեղի ունեցավ «Gyumri Game Conference»-ը։
«Գյումրին, լինելով մշակութային մայրաքաղաք, մուտք է գործում ինտերակտիվ մեդիայի և խաղերի ստեղծման ոլորտ, որը մեկտեղում է արվեստը, սպորտը, մշակույթը և տեխնոլոգիաները․ «Gyumri Game Conference»-ը խաղային արդյունաբերության ոլորտի բացահայտման բացառիկ հնարավորություն է»,- նշում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում Գյումրու տեխնոլոգիական կենտրոն ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։
Միջոցառման ընթացքում խաղային տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 20 փորձագետներ և մասնագետներ հանդես եկան բանախոսություններով։ Միջոցառմանը ներկա էին կառավարության, ՏԻՄ-ի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և գործընկերներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան` ՀՀ ԲՏԱ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների, Շիրակի մարզպետի ներկայացուցիչներ,, «ՅՈՒՆԻՍԵՖ» Հայաստանից, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից ներկայացուցիչներ ինչպես նաև «Sperasoft», «Wilder World», «G5 games», «High Ground»,«Revolutions origins» ընկերություններից ներկայացուցիչներ։
Համաժողովի շրջանակում կազմակերպվեցին բազում մրցույթներ և հետաքրքիր խաղեր, որոնցից մեկն էլ «Imagination challenge»-ն է, այն անցկացվում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։ Նշենք նաև, որ համաժողովի ընթացքում անցկացվեց «Imagination challenge» մրցույթի ամփոփման փուլ։ Մրցույթի շրջանակում մասնակիցներին տրվել է «դատարկ կերպար» առանց որևէ դետալի և միջավայրի, մրցույթի մասնակիցները գործի դնելով թվային դիզայնի, 3D մոդելավորման իրենց գիտելիքները և ստեղծագործ մտածողությունը ձևափոխել են այդ կերպարը, գունավորել, կերպարանափոխել այն և ստացել այլ կերպար՝ իրեն բնորոշ առանձնահատկություններով․ մրցույթի պարտադիր պայմանն այն է եղել , որ չփովխի կերպարի դիրքը։ Մրցույթը նախատեսված էր մինչև 24 տարեկան երիտասարդների համար։
Համաժողովի շրջանակում անցկացվեց նաև մրցույթ, որի ընթացքում ներկաները նախապես պետք է գտնեին Գյումրիում հայտնի հինգ վայրերում թաքնված խաղային կերպարների 3D մոդելներ և ներկայացնեն՝ մրցանակների արժանանալու նպատակով։
Շենքում առկա էին խաղային գոտիներ (թվային և անալոգ, VR գոտի), որոնք հնարավորություն էին տալիսներկաներին տեղում փորձարկել թվային և անալոգ խաղեր, հայտվել այլ իրականության մեջ և զգալ իրենց խաղերի ստեղծման ինտերակտիվ ոլորտում։