News

BigStory-ն արդեն 19 ներդրում է արել հայ հիմնադիրներով ստարտափներում

BigStory վենչուրային հիմնադրամն արդեն 19 ներդրում է արել հայ հիմնադիրներով ստարտափներում: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 4.2 միլիոն դոլար՝ միջինում 220 հազար դոլար:

«Ստարտափները, որոնցում BigStory-ն ներդրումներ է արել, տարբեր խնդիրներ են լուծում ու ոլորտային լայն շրջանակ ներառում՝ AI, HealthTech, Music, Video, Productivity, Radars, Quantum, LegalTech, Recruitment, Cloud», – նկատում է հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ մինչ այս հայ հիմնադիրներով BigStory վենչուրային հիմնադրամը ներդրումներ է արել Docus, Zoomerang, SleepDoctor, Prelaunch, WildLearner, Prodmap, MyThrill, Stylebit, Viralmango, Pearch, Gemy, Cloudchipr, SynthFlow, Waveye, Corpora, Starshunt, Audigo, ValueSense և B4 ստարտափներում:

Հիշեցնենք՝ BigStory VC հիմնադրամը ստեղծվել է 2021-ի վերջին Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի, Արտավազդ Մինասյանի և Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից:

Share