News

BANA Angels-ը ընդունում է Angel Training դասընթացի հայտեր

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA Angels) ընդունում է Angel Training դասընթացի հայտադիմումներ։

Երկու շաբաթ տևողությամբ դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ հրեշտակ ներդրող և խորացնել իրենց գիտելիքները հրեշտակային ներդրումների ոլորտում։

Angel Training-ի շրջանակներում մասնակիցները կուսումնասիրեն Հայաստանի տեխնոլոգիական էկոսիստեմը, հրեշտակային ներդրումների միտումները, իրավական կարգավորումները, ինչպես նաև կծանոթանան վենչուրային կապիտալի հիմունքներին։

Հայտադիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 2-ն է։ Մասնակցության հայտը անհրաժեշտ է ներկայացնել այստեղ։

Share